Մենք չենք․ ոստիկանությունից հորդորում են «տուգանքներ» չվճարել
ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Համացանցում շրջանառվում է տեղեկատվություն, որ բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ, իբր պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու պատճառով ՀՀ ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը, և նա տուգանվել է որոշակի գումարի չափով։ Նույն հաղորդագրությամբ քաղաքացիներին ներկայացվում է տուգանքները վճարելու հաշվեհամար՝ հղում անելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածին։
Հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն։
Պարզաբանում ենք, որ խնդրո առարկա հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն ՀՀ ոստիկանության հետ, իսկ դիտարկված կասկածելի կայքը, որի հղումով մուտք է գործել օգտատերը, հնարավոր է պարունակած լինի նման հաղորդագրություն ցուցադրելու համար նախատեսված ծրագրային ապահովում, ինչի գործարկման արդյունքում հաղորդագրությունը հայտնվել է բջջային հեռախոսում կամ համակարգչում։
ՀՀ ոստիկանությունը հորդորում է չվճարել պահանջվող գումարը և համացանցից օգտվելու արգելափակումը վերացնելու համար մաքրել համակարգչի ինտերնետ դիտարկման արդյունքում կուտակված ֆայլերը /cache/ և դիտարկչի հավելումները /extension/ կամ դիմել համակարգչային մասնագետի։
Այն քաղաքացիները, որոնք տուժել են խարդախների գործողություններից, կարող են դիմել ոստիկանություն»։
Նմանատիպ հոդվածներ
«Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահը սպանել է կնոջն ու աղջկան, հետո՝ ինքնասպան եղել
Մոսկվայում սպանված են գտել «Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաեւի ընտանիքը։ Հայտնում է Комсомольская правда թ...
«Ինքն է մեղավոր մեր ունեցած 5000 զոհի համար»․ Ազգալդյանի արձանը պղծող քաղաքացին մեկնաբանել է իր արարքը
Ապրիլի 14-ին տարածվեցին լուրեր, որ անհայտ անձը պղծել է Ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը՝ ինչ-որ մեկը վնասել էր...
Էս «Խամեռ»-ը քշի. Վանեցյանն Ազատության հրապարակում հեծանիվ է վարել
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատո...
Հացադուլ հայտարարած երիտասարդները կոչով հանդես եկան
«Կոչ ենք անում բոլոր համալսարանականներին, դասախոսներին, մանկավարժներին, ծառայակից ընկերներին, նախկին զինվորներին, երիտաս...