Հասարակություն

Էս «Խամեռ»-ը քշի. Վանեցյանն Ազատության հրապարակում հեծանիվ է վարել

Էս «Խամեռ»-ը քշի. Վանեցյանն Ազատության հրապարակում հեծանիվ է վարել
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել է, որ գիշերվա ընթացքում միջադեպեր չեն գրանցվել…

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել է, որ գիշերվա ընթացքում միջադեպեր չեն գրանցվել, ամեն բան անցել է հանգիստ։

 

«Գիշերը հանգիստ է անցել, որևէ խնդիր չի եղել. պայմանները իրականում բարդ են, չեն թողնում, որ տաքացուցիչներ, վրաններ լինեն, բայց մենք գիտենք՝ ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու»,- նշել է ՀՀ ազգային անվտանգության նախկին տնօրենը:

 

Ըստ armtimes․am-ի՝ առավոտյան քաղաքացիներից մեկը իր հեծանիվը տվել է նստացույց հայտարարած Վանեցյանին, որպեսզի նա վարի, և լրագրողներին հորդորել է նկարել այդ պահը:

 

«Նկարեք, Վանեցյանը՝ իմ հեծանիվով, իսկ Ալեքսանդր Մակեդոնացին՝ իր ձիով: Էս «Խամեռ»-ը քշի: Ֆռա, Վանեցյան, ֆռա, երեք անգամ Հովհաննես Թումանյանի կողքով ֆռա: Ես տալիս եմ իմ սիրտը, որ մի մատով միասին թուրքերին վերացնենք: Ես կլինեմ քո խորհրդատուն, դու կղեկավարես երկիրը, կամ ես կղեկավարեմ, դու կլինես խորհրդատուն»,- ասել է քաղաքացին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250