
Երասխում տեղադրված եռագույնն «անհետացե՞լ է». համայնքապետը` տարածվող լուրի մասին

Վերջին օրերին լրատվականներում «Ո՞ւր է անհետացել Երասխում ամենաբարձր տեղադրված Հայաստանի եռագույնը» վերտառությամբ տեղեկություն է տարածվում: Նշվում է, թե Երասխում հեռացրել են Հայաստանի դրոշը։ Լուրն ակտիվորեն քննարկվում է նաև Ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում:
Аuroranews.am-ը կապ հաստատեց Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանի հետ: Հարցին` ինչ պայմաններում է դրոշը ընկել կամ հեռացվել, համայնքապետը պատասխանեց, որ դրոշը չի հեռացվել:
«Քամուց ընկել էր, ոչ ոք չի հեռացրել: Այս պահին դրոշն իր տեղում ծածանվում է»,- մեզ հետ զրույցում ասաց Ռադիկ Օղիկյանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 21-ին Արարատի մարզի Երասխ համայնքում հանդիսավոր արարողությամբ բարձրացվց հանրապետությունում եղած ամենամեծ եռագույնը։ Դրոշի չափսերը` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը 35մ։