
Ուկրաինայի իշխանությունները ռազմական դրության ժամանակ թույլատրել են ամուսնանալ Zoom-ի միջոցով

Ուկրաինայի իշխանությունները ռազմական դրության ժամանակ թույլ են տվել ամուսնանալ հեռակա կարգով, այդ թվում՝ Zoom-ի միջոցով։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է արդարադատության փոխնախարար Վալերիա Կոլոմիեցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, այժմ հնարավոր է մեկ օրում դիմել և պաշտոնականացնել ամուսնությունը։ «Ցանկություն հայտնած անձինք կարող են ամուսնանալ օրվա ընթացքում, ամուսնության գրանցումը կարող է տեղի ունենալ ցանկացած ԶԱԳՍ-ում, այն տարածքում, որտեղ ռազմական գործողություններ չկան, որոշակի պայմաններում ամուսնությունները կարող են գրանցել ոչ միայն ԶԱԳՍ-ի աշխատակիցները, այլ նաև ոստիկանների և զինվորականների կողմից: Դա տեղին է այն սիրահարների համար, ովքեր հերթապահում են, նրանց կարելի է հեռակա կապել պարզապես Zoom-ի միջոցով»,- ասել է Կոլոմիեցը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում փետրվարի 24-ից ռազմական դրություն է մտցվել։