
Ոչ ոք չի կարող կանխատեսել Կրեմլի ծերունու գործողությունները․ ուկրաինացի պաշտոնյան՝ միջուկային զենք կիրառելու հավանականության մասին

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառելու հավանականությունը չափազանց ցածր է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Այս պահի դրությամբ որևէ միջուկային հարվածի մասին խոսք չկա, կարո՞ղ ենք տեսականորեն բացառել դա, ոչ, ցավոք, չենք կարող, բայց հավանականությունը չափազանց ցածր է»,- ասել է նա։
Ներքին գործերի նախարարի խորհրդականը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է միջուկային զենք օգտագործել միայն որպես վերջին միջոց, քանի որ դրանից հետո Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո մնացած ամենամոտ դաշնակիցները, մասնավորապես՝ Չինաստանը, Հնդկաստանը, և Բելառուսը կարող են լքել Ռուսաստանը։
Բայց ոչ ոք չի կարող կանխատեսել Կրեմլի ծերունու գործողությունները։ Որևէ մեկը 100% վստահ էր, որ նա լայնածավալ պատերազմ կսկսի Ուկրաինայի դեմ: