Կանզասում կինը կրակել է երեք ոստիկանի ուղղությամբ

ԱՄՆ Կանզաս նահանգում կինը վիրավորել է երեք ոստիկանի՝ մեքենայից կրակ բացելով իրավապահների վրա, հայտնում է տեղական KSN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Քոուլի շրջանի ոստիկանությանը։
Քոուլի շրջանի ոստիկանական բաժանմունքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 12.50-ին: Նախնական տեղեկություններով՝ շերիֆի երեք տեղակալները մայրուղու վրա կասկածելի մեքենա են հայտնաբերել, մեքենան մի կին է վարել։ Իրավապահները մոտեցել են մեքենային և խնդրել վարորդին իջնել, սակայն վերջինս հրաժարվել է։ Երբ ոստիկանները փորձել են դուրս քաշել կնոջը, նա հանել է ատրճանակը և կրակ բացել նրանց ուղղությամբ։ 

 

«Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են բոլոր երեք օգնականները, իսկ կինը տեղում սպանվել է»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, երկուսի վիճակը գնահատվում է լավ, մյուսը ստացել է ավելի ծանր վնասվածքներ, սակայն բժիշկները կարծում են, որ նա կապաքինվի։

Քաղաքականություն