Հասարակություն
«Տղերքի արյունը քո ձեռքերին է». Ալբերտ Հովհաննիսյանի հոր կոշտ գրառումը` Փաշինյանի հայտարարության մասին
44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած այն մտքին, թե կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը, իհարկե՝ առանց զոհերի։
«Փաշինյան Նիկոլ, ասում ես՝ կարող էիր կանխել պատերազմը, բա կանխեիր, թե՞ արյան ծարավ էիր, մեր լույս տղաներն էին քեզ խանգարում, հիմա դու ով ես ...., քեզ ներում չկա, դու ինքդ ասացիր, որ դու ես համար մեկ մեղավորն ու պատասխանատուն:
Հ.Գ. Համար մեկ պատասխանատու, գոնե հասկանո՞ւմ ես, որ զավակ կորցրած ծնողների թշնամին ես դարձել, բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է», - գրել է Ալբերտ Հոփվհաննիսյանի հայրը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի այդ հատվածը` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես էլ տղա չունեմ, մեր ցանկությունն այն է, որ ձեր տղաները անփորձանք ծառայեն. զահվածի մայր
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպա է ձերբակալվել. ԱԱԾ-ն պետական դավաճանության նոր դեպք է բացահայտել
Ընդդիմադիրները Լաչինի անցակետում են, նրանց թույլ չեն տալիս մուտք գործել Արցախ. «Հրապարակ»
Ինչու խաղաղապահները թույլ չեն տվել ընդդիմադիրներին այցելել Ղարաբաղ. ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստանում Ozon-ի տնօրենը պարզաբանում է տարածել
1.0
Պապոյանը՝ հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակի մասին
Վայլդբերիսը և Օզոնն անժամկետ դադարեցրեցին Հայաստանից վաճառքները
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
5.0