Հասարակություն

Ուկրաինային հարյուր միլիոնավոր դոլարների նոր ռազմական օգնություն կհատկացվի․ ԶԼՄ

Ուկրաինային հարյուր միլիոնավոր դոլարների նոր ռազմական օգնություն կհատկացվի․ ԶԼՄ

ԱՄՆ իշխանությունները շուտով կհայտարարեն Ուկրաինային հարյուր միլիոնավոր դոլարների նոր ռազմական օգնություն հատկացնելու մասին։ Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 13-ին, հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուր։

Նշվում է, որ օգնության վերջնական ծավալը դեռ որոշված չէ։ Բայց այն կկազմի մոտ 700 մլն դոլար։

Եթե ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության այս փաթեթը հաստատվի, ապա կստացվի, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք Կիևին ընդհանուր առմամբ տրամադրվել էավելի քան 3 միլիարդ դոլար։ Դրանից գրեթե 2,5 միլիարդ դոլարը հատկացվել է Կիևին ռուսական ներխուժման մեկնարկից հետո։

Նաև, ըստ CNN-ի, Պենտագոնը պատրաստվում է չորեքշաբթի անցկացնել զենք արտադրող ութ խոշոր ընկերությունների հանդիպում՝ քննարկելու արդյունաբերության՝ Ուկրաինային աջակցելու կարողությունը «եթե պատերազմը շարունակվի մի քանի տարի»: Ընկերությունների թվում կլինեն General Dynamics-ը, Lockheed Martin-ը և այլք։
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250