Հասարակություն
Բայդենի և Զելենսկու հեռախոսազրույցը տևել է շուրջ մեկ ժամ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ նշելով, որ զրույցը տևել է շուրջ մեկ ժամ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Բայդենը զանգահարել է նախագահ Զելենսկիին, որպեսզի նրան ակտուալ տեղեկատվություն հաղորդի ԱՄՆ կողմից Ուկրաինային տրամադրվող շարունակական աջակցության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:
Զելենսկին էլ «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է, որ Բայդենի հետ քննարկել են «Ուկրաինային պաշտպանական և հնարավոր մակրոֆինանսական աջակցության հավելյալ փաթեթը»:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստանում Ozon-ի տնօրենը պարզաբանում է տարածել
1.0
Պապոյանը՝ հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակի մասին
Վայլդբերիսը և Օզոնն անժամկետ դադարեցրեցին Հայաստանից վաճառքները
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
5.0