Իտալիան Ալժիրից գազի ներկրումը ավելացնում է մոտ 50%-ով

Իտալական Eni նավթագազային խումբը և Ալժիրի պետական ​​Sonatrach ընկերությունը համաձայնագիր են կնքել Ապենիններ գազի մատակարարումն ավելացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, գրում է 1prime.ru-ն:

 

«Մեր կառավարությունները համաձայնագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում մտադրությունների մասին: Eni-ն և Sonatrach-ը նաև համաձայնագիր են ստորագրել Իտալիա գազի մատակարարումների ավելացման մասին»,- ասել է նա Ալժիրում կառավարության ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո:

 

Այցի նախօրեին իտալական La Stampa թերթը հայտնել է, որ Իտալիան մտադիր է Ալժիրից գազի արտահանումն ավելացնել ընդհանուր առմամբ 9 միլիարդ խորանարդ մետրով։ Տրանսմիջերկրական գազատարով Ապենիններ մատակարարումների ծավալն այս պահին կազմում է մոտ 10 միլիարդ խորանարդ մետր։

 

 

 

Քաղաքականություն