ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պաշտպանության բանակի դուրսբերումը կնշանակի հայերի դուրսբերում Արցախից․ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դուրսբերումը Արցախից նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում և ըստ էության այս պահանջն է, որ Ադրբեջանը ձևակերպում է։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սրանով է նաև հիմնավորվում Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն ինչից, այդ թվում հազարամյա եկեղեցիների, խաչքարների գրառումներից ազատելու Ադրբեջանի քաղաքականությունը»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Փառուխի իրադարձությունները փաստում են, որ ԼՂ հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ։
Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը:
«Ուրեմն հարց է ծագում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն, պատճառն այն է, որ Հայաստանն իր հրապարակային ու դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր ու Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը. Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, այն այլևս լուծված է», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց, թե Բաքվի այս դիրքորոշումը չի պատասխանում մի կարևոր հարցի՝ ինչպես է այդ դեպքում լուծվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը. այս հարցի պատասխանը չկա ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչի դրսևորումը տեսնում ենք միաջզգային ամենատարբեր հարթակներում:
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից՝ այդպիսով հարցը փակված համարելու համար:
«Եթե սխալվում ենք, թող Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության երաշխիքների քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրվածություն ցուցաբերի: Պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղ չկա. սա է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը», - ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ․ գերու ծնողը քարով հարվածեց Կառավարության շենքին
Կառավարության շենքի մոտ այսօր վաղ առավոտից հավաքվել էին 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տար...
18+․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չվերջացող դիերի շարք․ ինչ պատկեր է Ուկրաինայի քաղաքներում
Տեսակադրեր են հրապարակվել Ուկրաինայի Բուչա և Իրպեն քաղաքներից։ Կադրերում երևում են քաղաքացիների դիեր՝ ըստ ամենայնի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանը Դոնեցկում «Իսկանդեր» է կիրառել
Ռուսաստանի զինված ուժերը Դոնեցկի մարզում «Իսկանդեր» համալիրով ոչնչացրել են զենքի երկու խոշոր պահեստ։ Այս մասին չորեքշաբթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՎԾ ղեկավարը՝ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի մասին
Չեմ կարծում, որ այդտեղ հակաօրինական որևէ բան է եղել, քանի որ այդ մասով և՛ Գլխավոր դատախազությունն է մեկնաբանություն տարա...