ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիպուկահարներ` ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման տարածքում
Ստամբուլում Մոսկվայի և Կիեւի բանակցությունների սկսվելուց առաջ ուժեղացվել են անվտանգության միջոցները, սպասվում Է, որ Դոլմաբախչե նախագահական նստավայր պատվիրակությունների գալու ժամանակ անվտանգության ծառայությունները կփակեն փողոցները, դիպուկահարները հսկում են շինությունը:
Այդ մասին իրադարձությունների վայրից հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Հանդիպումը պլանավորել են սկսել 10:30-ին (Երեւանի ժամանակով 11:30-ին):
Սպասվում Է, որ Մոսկվայի եւ Կիեւի ներկայացուցիչների բանակցություններից առաջ առանձին-առանձին պատվիրակությունների հետ կհանդիպի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը: Դոլմաբախչե պալատի մոտ արդեն հանդիպել են լրագրողները, որոնք սպասում են հանդիպման մասնակիցների եւ պետության ղեկավարի ժամանմանը:
Ինչպես հաղորդել Է Թուրքիայի ղեկավարի դիվանատունը, Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման շուրջ հեռախոսով պայմանավորվել են նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը:
Մոսկվայի եւ Կիեւի պատվիրակությունների առաջին բանակցությունները կայացել են փետրվարի 28-ին, Բելառուսի Գոմելի մարզում: Այնուհետեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպել են մարտի 3-ին, Բելավեժսկի թավուտում, եւ մարտի 7-ին՝ Բրեստի մարզում:
Մարտի կեսերին որոշել են հանդիպումներն անցկացնել ամեն օր՝ առցանց ռեժիմով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարող են արդյոք ՀՀ քաղաքացիներն անշարժ գույք գնել Թուրքիայում և Ադրբեջանում. մանրամասներ
Վերջին շրջանում ակտիվ քննարկման թեմա է դարձել Հայաստանում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների կողմից անշարժ գույք ձ...
Կարևոր փոփոխություն` ԱՊՊԱ համակարգում
Ֆեյսբուքյան օգտատեր Անդրեյ Միսակյանը գրել է. «ԱՊՊԱ փոփոխություններում մի խնդրահարույց կետ կար, որ եթե առաջ տաքսի էի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խարկովում բնակիչները մաքրում են ավերածությունների հետևանքները
Խարկովում տեղի բնակիչները մաքրում են քաղաքը` ավերածությունների հետևանքներից: Այս մասին հայտնում է Nexta live...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խախտումդ խախտումով կտրեմ. մեքենաների բախումը` համացանցային մեմ
Համացանցում ակտիվ քննարկաման առիթ է դարձել մարտի 28-ին Երևանում տեղի ունեցած մի խախտում, որի ընթացքում մեքենաներից...