Փակ ճանապարհներ, մերկասառույց. իրավիճակը՝ ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Վայք-Ջերմուկ, Գնդեվազ-Ջերմուկ, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող, Շիրակի մարզի Մեծ Ալագյազ-Արթիկ, Արթիկ-Մանթաշ, Ցողամարգ-Բավրա, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Վայք-Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է և դժվարանցանելի մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)։
Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Տավուշի մարզի Իջևան քաղաքից Բագրատաշեն և Նոյեմբերյան-Կիրանց ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Ալավերդի-Ջիլիզա և Տաշիր-Բլագոդարնոյե, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի, Շիրակի մարզի Մարալիկի, Լանջիկի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Արագածոտնի մարզի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի Արագածի, Շիրակի մարզի Աշոցքի, Արթիկի, Մարալիկի և Ամասիայի տարածաշրջաններում և Հովունի-Ջաջուռ-Կապս-Քեթի ավտոճանապարհին բուք է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համարփակ է, մարդատարների համար՝ բաց։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտությամբ Արցախում կրկին գազամատակարարումը դադարեցվել է. Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի հանրապետությունում կրկին գազամատակարարումը դադարեցվել է: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբ-ը: «Հ...
Կեսգիշերին սկսվել է Ռադիո Jazz FM-ի հեռարձակումը
Այսօր՝ 00:00-ին, Երևանում 106.9 հաճախականությամբ սկսել է հեռարձակվել Ռադիո Jazz FM-ը:
Ադրբեջանցիների շարժը կասեցվել է. Արցախի տեղեկատվական շտաբ
Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայ...
Արցախի ՊԲ-ն հայտնել է ադրբեջանական սադրանքի հետևանքով այսօր զոհված հայ զինծառայողների անունները
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների,...