Թուրքերի նշանառության տակ Երևանն է․ Արցախից տեղահանվածների ակցիան

Արցախից բռնի տեղահանվածներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց` պահանջելով իշխանություններից լուծել Արցախի առջև ծառացած անվտանգային և հումանիտար խնդիրները։

 

«Երեկ թուրքերը որոշ առաջխաղացում են ունեցել, կանանց և երեխաներին տարհանել են, ինչն անհանգստանալու և վախենալու առիթ է տալիս։ Վերջին պատերազմի և նախորդների ժամանակ էլ ասել եմ, որ հողը պահողը կինն ու երեխան են, եթե նրանք դուրս են գալիս, զինվորը փախչում է։ Մենք այժմ ցանկանում ենք, որ իշխանությունները լուծեն իրենց առջև դրված խնդիրները, սակայն նրանք ոչինչ չեն անում»,– նշեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը։

 

Հարցին, եթե ներկա իշխանությունները փոխվեն, հետո ում են տեսնում, նա ընդգծեց` ով էլ լինի, նրանցից վատ հնարավոր չի լինի, քանի որ վերջիններս անգործության են մատնված։

 

«Հաճախ ասում են, թե Շուշին, Հադրութը տվեցինք, մի երկու բան էլ կտանք ու կավարտվի ամեն ինչ։ Լավ իմացեք, թուրքերի նշանառության տակ Երևանն է, իսկ Հայաստանի իշխանությունը չի տեսնում այս ամենը։ Թուրքի նպատակը Ստեփանակերտը չէ, հայ ժողովուրդ, մի՛ քնեք, ավելի զգոն եղեք»,– ասաց ակցիայի մասնակիցը։


 

Քաղաքականություն