
Թաղավարդում և Արցախի այլ գյուղերում ինքնապաշտպանական ջոկատներ են ստեղծվել. «Ազատագրում»

«Ազատագրում» շարժումը հայտնում է, որ Թաղավարդ գյուղում և Արցախի շատ այլ գյուղերում ինքնապաշտպանական ջոկատներ են ստեղծվել. «Կոնկրետ Թաղավարդում իրենց գյուղի պաշտպանության համար 50-ից ավելի տղամարդ է կանգնել, նրանցից յուրաքանչյուրը մարտական փորձ ունի»:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինուժն ականանետ է կիրառել Արցախի Խնապատ գյուղի ուղղությամբ: Թաղավարդում ադրբեջանական ԶՈՒ-ն կրկին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ է հնչեցրել: |