Արցախցիները Հայաստանի կառավարությունից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը․ բողոքի ակցիա

Շուշիից և Հադրութից բռնագաղթված արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը, բարձրաձայնել Արցախում հումանիտար աղետի մեջ գտնվող արցախցիների խնդիրները և դիմել ռուս խաղաղապահներին, որպեսզի թույլ չտան Բաքվից ահաբեկիչների մուտքը դեպի Արցախ։

 

Անդրադառնալով Արցախում ադրբեջանցիների կողմից իրականացված սադրանքների և կրակոցների դեպքի առթիվ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն կարծիքին, որ զերծ կմնա այդ մասով գնահատականներ տալուց, քաղաքացիներից մեկը նշեց․ «Մենք չենք կարող կառավարությունից պահանջել՝ լույս աշխարհ բերել այնպիսի բաներ, որոնք իրենց մեջ գաղտնի տարրեր են պարունակում, միայն այդ խոսքերով չենք կարող պատկերացնել, թե ինչ է նա ցանկացել ասել։ Այդ խոսքերը կարող ենք մեկնաբանել և՛ ի օգուտ, և՛ ի վնաս մեզ, վարչապետի պատասխանը դիվանագիտական պատասխան է եղել, ուզած-չուզած վստահում ենք իշխանություններին, որպեսզի իրենք էլ փորձեն վերականգնել իրենց վստահությունը մեր նկատմամբ։ Երբ մեկը զենքով մտնում է քո տուն, դու ասում ես՝ ես խաղաղության կողմնակից եմ, դու չես կարող ինձ սպանե՞լ, այդպիսի բան չի լինում։ Բացի քաղաքական գործիչներից ո՞վ է հավատում այդ գործընթացին, բոլորը գիտեն՝ խաղաղություն պահպանելու համար պետք է զինես քո երկիրը, մենք բանակը զինաթափում ենք և ասում ենք՝ խաղաղություն ենք ուզում»։

 

 

Քաղաքականություն