
Սյունիքում սողանք է ակտիվացել. ԱԻՆ

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 11-ին, ժամը 14։04-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 17 տան մոտակայքում ակտիվացել է սողանք: Այս մասին հայտնեցին ՀՀ արտկարագ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ նշված հասցեի մոտակայքում (գտնվում է սողանքային գոտում) ակտիվացել է սողանք (լայնություն՝ 10 մ, երկարություն՝ 40-50 մ, խորություն՝ 4-5 մ)։