
ՌԴ-ն արգելել է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ՝ այդ թվում Հայաստան. ժամկետ է նշվում

Ռուսաստանի Մաքսային ենթահանձնաժողովը որոշել է արգելել երկրից հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ` այդ թվում Հայաստան: Այս մասին հայտնում է РИА новости լրատվականը:
Արգելքը սահմանված է մինչև օգոստոսի 31-ը: Արգելքը տարածվում է ցորենի, տարեկանի, գարու, եգիպտացորենի և ևս մի քանի անուն ապրանքատեսակի վրա։