Ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի և խոտանման դեպքում 0-ական տեղեկանք չի պահանջվի
Ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև մեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշում է ընդունվել փոփոխություն կատարել կառավարության թիվ 1251-Ն որոշման մեջ, որով սույն թվականի ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։
Տվյալները ՀՀ Ոստիկանությանը կփոխանցվեն փոխադրամիջոցի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։ Համակարգի նմանատիպ գործարկման շնորհիվ քաղաքացիները նաև հնարավորություն կստանան իրավունքները գրանցելիս տեղում մարելու առկա պարտավորությունները, ինչն ավելի դյուրին կդարձնի տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքների գրանցման (հաշվառման) գործընթացը։
Նախագիծը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Ոստիկանության համատեղ աշխատանքի շնորհիվ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արգելվել է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ՝ այդ թվում Հայաստան
Ռուսաստանից արգելվել է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան։ Ին...
Ադրբեջանցիները Նորշենի բնակիչներին սպառնացել են՝ պահանջելով լքել գյուղը. Republic of Artsakh
Այսօր ադրբեջանցի զինծառայողները փորձել են վախեցնել Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղի գյուղատնտեսությամբ զբաղվող բնակ...
Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտությամբ Արցախում կրկին գազամատակարարումը դադարեցվել է. Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի հանրապետությունում կրկին գազամատակարարումը դադարեցվել է: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբ-ը: «Հարգել...
Turkish Airlines-ը փոխել է ռուսաստանցիների համար տոմսեր գնելու կանոնները
Turkish Airlines ավիաընկերությունը փոխել է ռուսաստանցիների համար տոմսեր գնելու կանոնները։ Այս մասին հայտնում է Ռուսաստան...