Հասարակություն
Զապորոժիեի ատոմակայանում հայտնաբերվել են Ուկրաինայի ազգային գվարդիայի ավելի քան 500 զինատեսակներ
Ռոսգվարդիայի զինծառայողները հայտնել են, որ Զապորոժիեի ատոմակայանում հայտնաբերել են Ուկրաինայի ազգային գվարդիայի ավելի քան 500 զինատեսակներ։ Այս մասին գրում է Kp.ru-ն:
«Կայանը հսկողության տակ առնելուց հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, այդ թվում՝ ծանր սպառազինություն, այդ զինամթերքը հայտնաբերվել է մեր կողմից կայանի էներգաբլոկներում, այսինքն՝ շատ լուրջ էին պատրաստվում պաշտպանական մարտերին»,- ասել է Ռոսգվարդիայի գնդապետը, որը ներկայացել է Սերգեյ անունով։