
Քաղաքապետը` Երևանի չաշխատող ժամացույցների և նոր կառուցվող շատրվանային համալիրի մասին

Քաղաքում կան ժամացույցներ, որոնք չեն աշխատում, կարծում եմ սիրուն չի և ճիշտ կլինի այդ ժամացույցները վերանորոգվեն ու աշխատեն։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Երեւանի քաղաքապետարանի գործավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Լավ է, որ քաղաքում ժամերն աշխատեն: Խնդրում եմ՝ խոսել գովազդատուների հետ եւ այդ ժամերը վերականգնեք»,-ասաց նա:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել: Տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է շատրվանների կառուցման համար նախագծման մրցույթ հայտարարել: Միևնույն ժամանակ նշվել է, որ տարածքի ջրամատակարարման հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, քանի որ Գետառի մեջ թափվող մետրոյի ջրերը կարող են ծառայել հենց այդ նպատակին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։