ՄԱԿ-ում կոչ են արել հետաքննել ուկրաինական բանակցային խմբի անդամ Կիրեևի սպանությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը կոչ է արել հետաքննել Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Դենիս Կիրեևի սպանությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
 

Դյուժարիկը պարզաբանել է, որ կոնկրետ տեղեկության չի տիրապետում:
 

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին ավելի վաղ հայտարարել էր Կիրեևի սպանության մասին։ Նրա խոսքով՝ Կիրեեւը կասկածվում էր դավաճանության մեջ, իսկ սպանությունը կատարել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները։
 

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է Կիրեևի մահը։ Նախարարությունից պարզաբանել են, որ նա մահացել է ՊՆ հետախուզության գլխավոր վարչության երկու այլ աշխատակիցների հետ։
 

Ավելի վաղ բելառուս քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկին հայտարարել էր, որ Լեհաստանի հետ սահմանը հատելու փորձի ժամանակ առևանգվել է Գերագույն Ռադայի պատգամավոր Եվգենի Շևչենկոն՝ ռուս-ուկրաինական բանակցությունների նախաձեռնողը։

Քաղաքականություն

Պատահարներ