Խրամորթի բնակչությունը չի տարհանվում․ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը հերքում է ադրբեջանական լուրերը

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը ոչ միայն հերքել է լուրը, այլև նշել է, որ խրամորթցիների մոտ խուճապային տրամադրություն չկա։
 

«Վերջին օրերին Խրամորթի շուրջը թշնամու կազմակերպած թիրախային «օպերացիայի» նպատակը գյուղացիների շրջանում խուճապային տրամադրություններ ստեղծելն էր, որի հետևանքով մարդիկ պետք է լքեին իրենց բնակավայրը։ Հավաստիացնում եմ, որ, անկախ իրավիճակի սրացումից, խրամորթցիների մոտ նման տրամադրություն ու ցանկություն չկա, նրանք ամուր են կառչած հայրենի հողին»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է նա:
 

Շրջվարչակազմի ղեկավարի խոսքով՝ ամեն դեպքում՝ Խրամորթում ապրող բնակչության անվտանգությունն էլ ավելի բարձրացնելու համար ձեռնարկվում են լրացուցիչ քայլեր, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորքերի հրամկազմի հետ տարվում են համապատասխան աշխատանքներ։

 

Նշենք, որ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանոցի ուղղությամբ այսօր թշնամու զինուժի կողմից ականանետերից բացված կրակից հետո ադրբեջանական լրատավամիջոցները սկսել են ապատեղեկատվություն տարածել, թե իբր Խրամորթից տարհանում են խաղաղ բնակչությանը։ 

Քաղաքականություն

Պատահարներ