
Եղիսաբեթ Երկրորդը հեռացել է Բուքինգհեմյան պալատից

Մեծ Բրիտանիայի թագուհի, 95-ամյա Եղիսաբեթ Երկրորդը լքել է Բուքինգհեմյան պալատը։ Նա կապրի Վինձորի ամրոցում։
Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ թագուհին հենց Վինձորն է դարձրել իր մշտական բնակության վայրը։
Բուքինգհեմյան պալատում Եղիսաբեթ II-ը վերջին անգամ եղել է 2020 թվականի մարտին։ Նորին Մեծությունը կաշխատի տանից, բարձրաստիճան պաշտոնյաների բոլոր պաշտոնական այցերը տեղափոխվել են Բերքշիրի նրա նստավայր: