ՀՀ ԱԳՆ-ն անտեղյակ է, թե որքան հայ է տեղափոխվել Ուկրաինայից, քանիսն է վերադարձել Հայաստան. «Փաստինֆո»

ՀՀ ԱԳՆ-ն անտեղյակ է, թե որքան հայ է տեղափոխվել Ուկրաինայից, քանիսն է վերադարձել Հայաստան։ 
 

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ն չի կարողացել տրամադրել որեւէ փաստական տվյալ։ 

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ մարտական գործողություն սկսվելու մասին։ Նկատի ունենալով, որ Ուկրաինայում ունենք բնավող մեծ թվով հայեր՝ դեռեւս փետրվարի 25-ին լրատվականը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ուկրաինայում գտնվող հայերին տարհանելու ուղղությամբ, արդյո՞ք այնտեղ գտնվող հայերից դիմել են դեսպանատուն, ՀՀ ԱԳՆ՝ տարհանելու խնդրանքով: Ու քանի մարդ է տարհանվել։ 

ԱԳՆ-ն պաշտոնական գրությամբ ընդամենը ասվում է, թե հայերի հետ մշտական կապի մեջ են եւ ոչ մի ինֆորմացիա, այդ, այսպես կոչված» մշտական կապի արդյունքների մասին. Օրինակ՝ քանի հոգի է տեղափոխվել հարեւան երկրներ՝ Լեհաստան, Ռուսաստան, Մոլդովա, Բելոռուսիա կամ քանիսն են եկել Հայաստան։ 

«Մեր հայրենակիցների հետ կապի մշտական հասանելիություն պահպանելու նպատակով՝ գործի են դրվել բոլոր հնարավոր միջոցները: Դեսպանությունն օպերատիվ ձևով քաղաքացիներին տրամադրում է տեղեկատվություն՝ ստեղծված իրավիճակի, այն ճանապարհային ուղիների վերաբերյալ, որոնցով հնարավոր է դուրս գալ Ուկրաինայի տարածքից»,-ասվում է ԱԳՆ-ի պատասխանում, որից հետեւում է, որ դեսպանատունն ինքը չի կազմակերպել տարհանման որեւէ գործողություն, այլ միայն տեղեկատվություն տրամադրողի դերում են հանդես եկել:
 

Ըստ լրատվամիջոցի`  ինչ վերաբերում է տարհանված հայերի թվին, ապա ԱԳՆ-ն ուղղակի շրջանցել է այս հարցը, չի պատասխանել, ինչից կարող ենք եզրակացնել, որ տարհանմանը որեւէ մասնակցություն պաշտոնական Երեւանը չի ունեցել ու տեղի հայությունն անվտանգ տարածքներ է տեղափոխվում իր հնարավորության սահմաններում։ 

ԱԳՆ-ից նշում են, որ այս ընթացքում ՀՀ դեսպանությունը աջակցություն է տրամադրել անելանելի վիճակում հայտնված Ուկրաինայում գտնվող մի շարք ՀՀ քաղաքացիների, որոնց աջակցություն է ցուցաբերվել կացարանով ապահովելու հարցում: Օգնություն է տրամադրվել նաև փաստաթղթերը կորցրած ՀՀ քաղաքացիներին: Ու կրկին խուսափել են նշել, թե քանի հոգու են կացարանով ապահովել ու որտեղ։

Քաղաքականություն

Պատահարներ