
Արտասահմանում ռուսների նկատմամբ ոտնձգությունների դեպքերի ավելացում կա․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի փոխտնօրեն Ռուսլան Գոլուբովսկին ռուսներին զգուշացրել է արտասահմանում հայրենակիցների նկատմամբ ոտնձգությունների դեպքերի մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետը հայտնել է, որ ռուսական տարբեր օտարերկրյա գործակալություններ սկսել են տեղեկատվություն ստանալ ռուսալեզու բնակչության նկատմամբ հալածանքների դրվագների կտրուկ աճի մասին։
«Լինում են դեպքեր, երբ մեր քաղաքացիները ենթարկվում են ոտնձգությունների, սպառնալիքների, նույնիսկ դառնում են հարձակումների, ֆիզիկական բռնության զոհ»,- ասաց նա։
Միաժամանակ Գոլուբովսկին նշել է, որ մոտ ապագայում ՌԴ ԱԳՆ-ն կգնահատի բոլոր նման միջադեպերը և կորոշի արձագանքման միջոցներ։
Մարտի սկզբին մի ռուս կին, ով այժմ հանգստանում է Թաիլանդում, խոսել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին օտարերկրացիների՝ ռուսների նկատմամբ վերաբերմունքի մասին։ Նրա խոսքով, ներկայումս թագավորությունում ռուսների նկատմամբ խտրականություն չկա։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասի պաշտպանության համար։ Պուտինը նաև դիմել է արտաքին ուժերին, որոնք կարող են փորձել վտանգ ներկայացնել Ռուսաստանի համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանի արձագանքը կլինի անհապաղ։