ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Իզվեստիա»-ի թղթակցին լսել չի հաջողվում՝ հրթիռային համակարգի ձայների պատճառով․ ինչ իրավիճակ է Դոնեցկում
Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետության «գրադները» դաշտերից հարվածում են Ուկրաինայի զինված ուժերին՝ Վոլնովախայի տարածաշրջանում։ «Իզվեստիա»-ի թղթակից Վալենտին Տրուշինը չի լսվում հրթիռային համակարգի ձայների պատճառով։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը լույս փետրվարի 28-ը տեղեկացրել էր, որ ռուսական բանակը շարունակում է օդային-ցամաքային հարձակողական գործողությունը Ուկրաինայի դեմ, մասնավորապես, վերսկսվել է ռուսական զորքերի տեղաշարժը դեպի Կիև։
«Օդացամաքային հարձակողական գործողության ընթացքում հակառակորդը շարունակել է կրակային հարվածներ հասցնել ռազմական և քաղաքացիական օդանավակայաններին, հրամանատարական կետերին , հակաօդային պաշտպանության համակարգի օբյեկտներին, կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին, բնակավայրերին և պաշտպանական տարածքների ստորաբաժանումներին»,- հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ-ն:
Նշվում է, որ նախորդ գիշեր Պոլեսեում՝ մայրաքաղաք Կիևի ուղղությամբ, ռուսական կողմը վերսկսել է առաջխաղացման փորձերը՝ Դեմիդով գյուղի մոտ Իրպին գետի վրայով պոնտոնային կամուրջ կառուցելով։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինական պատվիրակության անդամները Ռուսաստանի հետ բանակցությունների վայր են ժամանել ուղղաթիռներով
Ուկրաինական պատվիրակության անդամները Ռուսաստանի հետ բանակցությունների վայր են ժամանել ուղղաթիռներով։ Այս մասին հայտնում...
18+․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինական երկնքում թեժ մարտեր են․ ինչ է կատարվում իրականում
Ուկրաինական Մի-24Պ-ն հարվածներ է հասցրել Գոստոմելի ավանի օդանավակայանի ռուսական ստորաբաժանումներին։ Այս մասին հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քադիրովը նոր կադրեր է հրապարակել՝ հատուկ գործողության մասնակցող չեչեն զինվորների մասնակցությամբ
Ռամզան Քադիրովը նոր տեսանյութ է հրապարակել՝ հատուկ գործողության մասնակցող չեչեն զինվորների մասնակցությամբ։ &n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայում ռուսական հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողություններն են հրապարակվել
ՌԴ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակում Ուկրաինայում ռուսական հատուկ նշանակության ստորաբաժանումների գոր...