Խարկովում գիշերը թեժ մարտեր են եղել․ ռուսական կողմը մեծ կորուստներ ունի․ ինչ է կատարվել քաղաքում

Երեկ երեկոյան Խարկովի մարզում պաշտպանները կարողացել են հետ մղել ռուսական զորքերի հարձակման բոլոր փորձերը, ոչնչացվել է հակառակորդի մեծ թվով տեխնիկա, Խարկովը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Այս մասին գրում է ուկրաինական լրատվամիջոցները հղում անելով՝  Խարկովի մարզային ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովին։ 

 

«Ամբողջ գիշեր մեր զինված ուժերը ետ են մղել ռուսական զորքերի առաջխաղացման փորձերը, ոչնչացրել են շարասյուներ։ Մեր քաղաքն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է»,-ասաց Սինեգուբովը։ 

 

Վարչակազմի ղեկավարի խոսքով գիշերը բավական թեժ է եղել Խարկովում, մարդիկ տագնապի մեջ։ 

 

«Երեկ առավոտյան մենք ունեինք հակառակորդի զրահատեխնիկայի մի քանի մեքենա, ամբողջ տեխնիկան ոչնչացված էր։ Ավելի քան 20 դիվերսանտ արգելափակվել է դպրոցի տարածքում և ամբողջությամբ ոչնչացվել»,-նշե նա։

 

Նաև մարզային  ղեկավարն ասաց, որ եղել է դեպք, երբ 7 ռուս զինվոր հանձնվել է մեկ ուկրաինացի զինվորի։

 

 

 

Քաղաքականություն