
Ուկրաինայի ՀՕՊ-ը Կիևի երկնքում ոչնչացրել է իր իսկ կործանիչը

Կիևի երկնքում ուկրաինական կործանիչը խփվել է սեփական հակաօդային պաշտպանության կողմից, RIA Novosti-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր քաղաքի բնակելի թաղամասերի ենթադրյալ ռմբակոծության մասին՝ «ինչպես 1941 թվականին»։
«Ոչ մի հրթիռային հարձակում Կիևի վրա չի իրականացվել Ռուսաստանի զինված ուժերի կողմից»,- ասել է աղբյուրը։
Նա նշել է, որ փետրվարի 25-ին Ուկրաինայի մայրաքաղաքի վրա գիշերային երկնքում պայծառ ջահի հայտնվելը, որին հաջորդել է բնակելի շենքի վրա նրա անկումը, բոլորովին այլ բացատրություն ունի։
«Անցած գիշեր Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-27 կործանիչը օդային պարեկային առաջադրանքներ է կատարել Կիևի վրա: Սխալմամբ Կիևի մերձակայքում տեղակայված ուկրաինական հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերից մեկը այն ճանաչել է որպես թիրախ և հարձակվել կանոնավոր միջոցներով»,- ասել է աղբյուրը։