
Ուկրաինայի ավելի քան 150 ուժայիններ վայր են դրել զենքերը և հանձնվել

Ուկրաինայի տարբեր ուժային կառույցների ավելի քան 150 զինծառայողներ վայր են դրել զենքերը Ռուսաստանի Դաշնության և Դոնբասի հանրապետությունների զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հատուկ գործողության արդյունքում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
«Ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի տարբեր ուժային կառույցների ավելի քան 150 զինծառայողներ վայր դրեցին զենքերը և հանձնվեցին: Զմենիի կղզու տարածքում 82 ուկրաինացի զինծառայողներ վայր դրեցին զենքերը և կամովին հանձնվեցին։ Ռուսաստանի Զինված ուժերը ներկայումս նրանց հորդորում են ստորագրել ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու մասին համաձայնագիր, նրանք շուտով կվերադարձվեն իրենց ընտանիքներին»,- ասաց նա։