Թուրքիան հայտարարում է նեղուցներով անցնելու ռուսական նավերի իրավունքի մասին

Թուրքիան կարող է փակել Բոսֆորն ու Դարդանելին ռուսական ռազմանավերի անցման համար, սակայն ռուսական կողմը իրավունք կունենան նավատորմը վերադարձնել բազա, հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։ 
Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել էր, որ Կիևը Անկարայից պահանջում է փակել նեղուցները ռուսների համար։

 

Մենք պաշտոնական հարցում ենք ստացել Ուկրաինայից։  Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները չափազանց հստակ և ճշգրիտ են:  Պատերազմի մեջ, որում Թուրքիան կողմերից չէ, կարող են միջոցներ ձեռնարկվել դրան մասնակից երկրների դեմ։ Թուրքիան կարող է սահմանափակել ռուսական ռազմանավերի անցումը նեղուցներով։ Սակայն Մոնտրոյի կոնվենցիան նաև նախատեսում է, որ պատերազմի մասնակից երկրների նավերը կարող են վերադառնալ իրենց բազաներ, և դա պետք է թույլ տալ նրանց»,- Չավուշօղլուի խոսքերը մեջբերում է TGRT Haber հեռուստաալիքը։

 

Մոնտրոյի կոնվենցիան ընդունվել է 1936թ. Այն պահպանում է նեղուցներով առևտրային նավերի անցման ազատությունը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ, սակայն ռեժիմները տարբեր են բոլորի համար: Միևնույն ժամանակ, փաստաթուղթը սահմանափակում է Սև ծովում ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի գտնվելը երեք շաբաթով։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել զինվորականների անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։

Քաղաքականություն