Ռուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հավելելով, որ Լավրովն այդ մասին հայտարարել է Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ։
«Որևէ մեկը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան։ Ծրագրի նպատակը բաց կերպով ասվել է` դելիմիտացիան և դենացիֆիկացիան է»,–ասել է Լավրովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Նախարարությունից վստահեցրին, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը». Վոլոդին
ՌԴ ԴԺ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը, տեղեկանո...
Կլիչկոն մանրամասներ է հայտնել զոհվածների ու վիրավորների թվի մասին
Կիևում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման սկզբից ի վեր զոհվել է 14 զինվորական և 6 խաղաղ բնակիչ, 71 մարդ վիրավորվել է, ա...
Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից
«Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից»: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Հիշեցնցենք, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը նշ...