Պուտինը պատասխանել է Զելենսկուն

Ռուսաստանը պատրաստ է իր պատվիրակությունը ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար, լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։ 


Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է քննարկել պետության չեզոք կարգավիճակը։

 

«Սկզբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ գործողության նպատակն է օգնել Լուգանսկին և Դոնեցկին, այդ թվում՝ Ուկրաինայի ապառազմականացման միջոցով, և դա, ըստ էության, չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչն է», - ասել է Պեսկովը:

 

Նրա խոսքով, նման պատվիրակության կազմում կլինեն պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։
«Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որն իր հերթին վստահեցրել է, որ պատրաստ կլինի ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները պատվիրակությունների ժամանման, նրանց անվտանգությունն ու ամբողջականությունը ապահովելու և նշված բանակցությունները վարելու համար»,- հավելել է խոսնակը։ 

Քաղաքականություն