Մոսկվան Կիևից նոտա է ստացել դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին․ ԱԳՆ-ից հիշեցում՝ Ուկրաինային

Ռուսական կողմը փետրվարի 24-ին նոտա է ստացել Ուկրաինայի ԱԳՆ-ից՝ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին ծանուցմամբ, ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։ 


«Նաև երեկ մենք նոտա ենք ստացել Ուկրաինայի ԱԳՆ-ից մեր երկրի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին ծանուցմամբ, դա մեր ընտրությունը չէ, ինչպես հասկանում եք»,- ասել է նա։ Նրա խոսքով, «դիվանագիտական ​​հարաբերությունների խզումը Կիևի իշխանությունների նպատակաուղղված ռուսաֆոբ քաղաքականության տրամաբանական արդյունքն է»։

 

Հիշեցնենք, որ հինգշաբթի առավոտյան Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում նա ասել է, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

 

Ինպես նաև  այսօր ժամեր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկին դիմել է Պուտինին` բանակցություններ սկսելու համար: Նա մասնավորապես ասել է, որ Ուկրաինայի ողջ տարածում մարտեր են ընթանում: 

Քաղաքականություն