
Կիևին անվտանգության երաշխիքներ են պետք․ նոր պայման Զելենսկու գրասենյակից

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի շուրջ, հայտնում են ԶԼՄ-ները ՝ վկայակոչելով Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարին։
«Բայց Կիևին անվտանգության երաշխիքներ են պետք »,- նշվում է հրապարակումներում ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան ասել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների կոչին՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները չեն հարվածում Ուկրաինայի քաղաքներին, ռազմական ենթակառուցվածքները խափանում են բարձր ճշգրտության միջոցներով։ Գերատեսչությունում վստահեցրել են, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։