ԵՄ-ն արգելելու է ինքնաթիռների վաճառքը ռուսական ավիաընկերություններին

Եվրամիությունը կարգելի ինքնաթիռների և սարքավորումների վաճառքը ռուսական ավիաընկերություններին, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։ 

 

«Մենք արգելում ենք ռուսական ավիաընկերություններին բոլոր ինքնաթիռների, պահեստամասերի եւ սարքավորումների վաճառքը ։ Դա կհանգեցնի Ռուսաստանի տնտեսության առանցքային հատվածի դեգրադացմանը եւ հաղորդակցության ոլորտում երկրի հնարավորություններին։ Ռուսաստանի ներկայիս առեւտրային օդային նավատորմի երեք քառորդը կառուցվել է Եվրամիությունում, ԱՄՆ-ում եւ Կանադայում: Դրա համար էլ նա լրջորեն կախված է դրանից»,- ասաց նա։

 

Լեյենի խոսքով՝ եվրոպական նոր էներգետիկ պատժամիջոցները «անհնարին են դարձնում» ռուսական նավթավերամշակման գործարանների արդիականացումը։ Բացի այդ, սահմանափակումները կկենտրոնանան «հիմնական տեխնոլոգիաների» հասանելիության սահմանափակման վրա, ինչպիսիք են կիսահաղորդիչները և նորագույն ծրագրային ապահովումը:

Քաղաքականություն