
Տրանսպորտի նախարարությունը անհապաղ դուրս կբերի բոլորին Ռուսաստանի հարավից

Տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է Ռուսաստանի Հարավից տարհանել բոլոր ցանկացողներին, այս մասին հայտնել են գերատեսչությունից:
Դրա համար կօգտագործվեն երկաթուղային եւ ավտոմոբիլային երթուղիները։
«Առկա տրանսպորտային ռեսուրսները բավարար են նախատեսված գործողությունների իրականացման համար ։ Բոլոր անհրաժեշտ օգնությունը տեղերում կտրամադրվի։ Աշխատանքում գործի են դրվում բոլոր անհրաժեշտ ծառայությունները։ Կոնկրետ որոշումների մասին լրացուցիչ կտեղեկացվի», - ասել են նախարարությունից։
Ավելի վաղ Ռոսավիացիան հայտնել էր, որ Ուկրաինայի հետ ստեղծված իրադրության բարդացման պատճառով երկրի հարավում մի շարք օդանավակայանների թռիչքները սահմանափակ են: Դադարեցվել է Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը: