Ազովի ծովում երկու քաղաքացիական նավ ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակմանը

Ազովի ծովում երկու քաղաքացիական բեռնատար նավ ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության, հայտնում է Կրասնոդարի երկրամասի ՌԴ սահմանապահ ծառայության վարչությունը, փոխանցում է Ռիա Նովոստին։
«2022 թվականի փետրվարի 24-ի առավոտյան ժամը 11-ին Ազովի ծովի ջրերում ռուսական քաղաքացիական բեռնատար SGV-FLOT և SERAPHIM SAROVSKIY բեռնատար նավերը ենթարկվել են Ուկրաինայի Զինված ուժերի հրթիռային հարձակմանը: Կրակը արձակվել է Մարիուպոլից », - հայտնել են նախարարությունից։

 

Հրթիռակոծության հետևանքով վնասվել է SGV-FLOT նավթի բեռնատարը, նավում հրդեհ է բռնկվել, իսկ անձնակազմի անդամներից մեկը ծանր վիրավորվել է։

 

Հրդեհը մարվել է, երկու նավերը շարունակում են շարժվել։ Սահմանապահ նավակներ են ուղարկվել վիրավոր նավաստիին տարհանելու և օգնություն ցոցաբերելու համար։


Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա վստահեցրել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, միայն դրա ապառազմականացումն ու ապաազգայնացումը։
ՊՆ-ն ընդգծել է, որ իրենք Ուկրաինայի տարածքում ոչ մի հարված չեն հասցնում քաղաքացիական օբյեկտներին, միայն ռազմական ենթակառուցվածքներին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։

Քաղաքականություն