ԱԺ արտահերթ նիստն այդպես էլ չկայացավ. ընդդիմության փորձը ձախողվեց
ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության փորձը վերջնականապես ձախողվեց։ Հատկացված 4 ժամը լրանալուց հետո քվորում չապահովվեց։ Ընդդիմադիր պատգամավորների բավարար թվով ստորագրությունների առկայությամբ հրավիրված արտահերթ նիստին 107 պատգամավորներից միայն 31-ն էին ներկա, որոնցից միայն մեկն էր իշխող մեծամասնության ներկայացուցիչ՝ ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 54 պատգամավորի ներկայություն։
Հանդիպման օրակարգում ընդամենը մեկ հարց էր՝ «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը, որով դատապարտվում է այսպես կոչված ադրբեջանա-թուրքական «Շուշիի հռչակագիրը»։ Ավելի վաղ հայտարարության նախագիծն աջակցություն չէր ստացել ԱԺ հանձնաժողովի կողմից, քանի որ ՔՊ-ական պատգամավորները ձեռնպահ էին մնացել։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագո...
ՆԱՏՕ-ն` Ուկրաինայում ուժեր տեղակայելու մասին
ՆԱՏՕ-ն Ուկրաինայում դաշինքի ուժեր տեղակայելու մտադրություն չունի, ասել է Ստոլտենբերգը։ Յենս Ստոլտենբերգը հաստատել է...
Բաքուն հիստերիայի մեջ է. ՌԴ ԱԳՆ֊ի օգտագործած «Արևելյան Հայաստան» անվանումը դուր չի եկել նրանց
Ադրբեջանին, մեղմ ասած, դուր չի եկել ՌԴ ԱԳՆ֊ի պաշտոնակական հաղորդագրության մեջ օգտագործված «Արևելյան Հայաստան» եզրո...