Ավելի խիստ,քան 2014-ին էր. Բայդենը ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթի մասին:
Իր խոսքով՝ դրանք սերտորեն համաձայնեցված են ԱՄՆ դաշնակիցների և գործընկերների հետ:
«Այդ պատժամիջոցները ավելի խիստ են, քան 2014 թվականի պատժամիջոցները, և եթե Ռուսաստանը շարունակի ներխուժումը, կլինեն շատ ավելի կոշտ պատժամիջոցներ։ Մենք լիովին արգելափակող պատժամիջոցներ ենք կիրառում ռուսական երկու խոշոր ֆինանսական հաստատությունների՝ VEB-ի և նրանց ռազմական բանկի նկատմամբ: Մենք համապարփակ պատժամիջոցներ ենք կիրառում Ռուսաստանի սուվերեն պարտքի նկատմամբ: Դա նշանակում է, որ մենք կտրել ենք Ռուսաստանի կառավարությանը արևմտյան ֆինանսավորումից: Այն այլևս չի կարող գումար հայթայթել Արևմուտքից և չի կարող իր նոր պարտքով առևտուր անել մեր շուկաներում կամ եվրոպական շուկաներում: Մենք պատժամիջոցներ կկիրառենք Ռուսաստանի էլիտաների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ: Մենք նաեւ բանակցել ենք Գերմանիայի հետ՝ ապահովելու համար, որ «Հյուսիսային հոսք 2»-ն առաջ չշարժվի: Մենք շարունակելու ենք ամեն կերպ աջակցել Ուկրաինային և ՆԱՏՕ-ի մեր դաշնակից պետություններին»,- ասել է Բայդենը:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի ստեղծման մասին Պուտինի «պատմական էքսկուրսին», ապա Բայդենն այն պատմության խեղաթյուրում է անվանել:
«Ով է Պուտինը, որ իրեն իրավունք վերապահի այլ պետության տարածքները հռչակել անկախ, սա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ Բայդենը հույս է հայտնել է, որ դիվանագիտական ճանապարհը դեռ ամբողջովին փակված չէ:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...
Եթե Ռուսաստանը գործողություն չսկսեր Ուկրաինայում, ապա ավելի մեծ ռիսկերի կբախվեր. Պուտին
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր Ռուսաստանի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս...