Նոր հռչակագրով ՌԴ-ն ու Ադրբեջանը պաշտոնապես ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց
Մոսկվան և Բաքուն «կասեցնելու են անձանց և կազմակերպությունների գործունեությունը, որոնք ուղղված են երկու երկրների պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»: Այս մասին նշվում է ՌԴ-ի և Ադրբեջանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում:
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների վերաբերյալ Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը այսուհետ ևս աջակցություն կցուցաբերեն Ադրբեջանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020թ. նոյեմբերի 9/10-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի հայտարարությունների դրույթների իրականացման ջանքերին, որոնք հիմք են ծառայել կայունության և անվտանգության ամրապնդման համար, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման համար:
Հռչակագրի տեքստի համաձայն՝ կողմերը «փոխգործակցում են արտաքին քաղաքական գործունեության ոլորտում՝ Կովկասյան և Կասպիական տարածաշրջաններում կայունության և անվտանգության ապահովման նպատակով»: Հռչակագրում, բացի դա, կան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցությանը, անվտանգության սպառնալիքներին վերաբերող դրույթներ:
Նշենք, որ ՌԴ-ի և ԱՀ-ի դաշնակցային փոխգործակցության մասին Հռչակագիրն այսօր ստորագրվել է Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից՝ 4,5 ժամ տևած բանակցությունների արդյունքում: Փաստաթղթի ստորագրումը նվիրված է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...
Եթե Ռուսաստանը գործողություն չսկսեր Ուկրաինայում, ապա ավելի մեծ ռիսկերի կբախվեր. Պուտին
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր Ռուսաստանի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս...