
Ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսում ԱՄՆ-ն․ Սպիտակ տանը հայտարարությունը քննարկման առիթ է դարձել

Սպիտակ տունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի ավարտից անմիջապես հետո հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ԱՄՆ-ը նման գործողություններ էր սպասում Ռուսաստանից։ Այս քայլն ինքնին Մոսկվայի կողմից որակվում է իր միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շուտով պետք է հրամանագիր ստորագրի, որով արգելվում է ցանկացած ամերիկյան ընկերությունների և կազմակերպությունների գործ ունենալ Լուգանսկի և Դոնեցկի հետ, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել այնտեղ բիզնես ունեցող ցանկացած անձանց նկատմամբ։ Այս մասին գրում է ozodi.org-ը։
Հայտարարության մեջ ասվում է, որ խոսքը պատժամիջոցների փաթեթի մասին չէ, որը պետք է ուժի մեջ մտնի Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժման դեպքում։
Հաղորդվում է նաև, որ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Մանրամասները դեռևս անհայտ են։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կտրուկ դատապարտել է Վլադիմիր Պուտինի որոշումը՝ նշելով, որ այն «հետագայում խարխլում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, զրոյացնում է հակամարտության կարգավորման ջանքերը և խախտում մինսկյան պայմանավորվածությունները»։
ԵՄ առաջնորդներ Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը «ամենախիստ արտահայտությամբ» դատապարտել են Ռուսաստանի նախագահի գործողությունները և հայտարարել նոր պատժամիջոցների անխուսափելիության մասին։ Նրանք տեղի ունեցածն անվանել են միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Պուտինի որոշումը անվանել է «լուրջ հարված Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը»։ Իսկ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին կոչ է արել «միանշանակ պատասխան և անհապաղ պատժամիջոցներ կիրառել» Կրեմլի դեմ։ Ակնկալվում է, որ աշխարհի այլ առաջնորդների արձագանքը շուտով կլինի:
Միևնույն ժամանակ, Կրեմլի դաշնակից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պատրաստ է ճանաչել «ԿԺԴՀ»-ի և «ԼԺՀ»-ի անկախությունը, այս մասին հայտարարել են նրա կառավարությունում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին երկրի քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել էր, որ Մոսկվան ճանաչում է Արևելյան Ուկրաինայի անջատողական հանրապետությունները որպես անկախ պետություններ։ Դրանից անմիջապես հետո հեռուստատեսությամբ ցուցադրվել է Ռուսաստանի Դաշնության և «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» և «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» միջև բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։
«ԿԺԴՀ»-ի և «ԼԺՀ»-ի անկախությունը ճանաչող նույն հրամանագրերում Պուտինը հրամայել է ռուսական զորքեր տեղակայել այդ տարածքներ՝ Ռուսաստանի զինված ուժերին վստահելով այնտեղ խաղաղության պահպանման գործառույթները։
Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է երկրի ժողովրդին՝ ասելով, որ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները կմնան այդպիսին՝ չնայած Ռուսաստանի գործողություններին և հայտարարություններին։