Պուտինն ու Մակրոնը գիշերը կրկին հեռախոսազրույց են ունեցել․ որն է հրատապության թեման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մինչ այդ նրանք զրուցել են կիրակի օրը։ 

«Երեկ, ժամը 1-ի սահմաններում, Մակրոնի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների երկրորդ հեռախոսազրույցը մեկ օրվա ընթացքում։ Նախագահները շարունակել են քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը », - ասել է Կրեմլի խոսնակը, հաղորդում է Ռիա Նովոստին։
Նրա խոսքով՝ առաջնորդները «ընդգծել են արտաքին գործերի նախարարությունների և քաղաքական խորհրդականների միջև երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը»։

 

«Առաջիկայում հնարավոր են նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև շփումներ արտգործնախարարների մակարդակով»,- հավելել է Պեսկովը։


Կիրակի կեսօրին հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ 45 րոպե։ Այնուհետեւ կողմերը պայմանավորվել են աշխատել առաջիկա ժամերին Ուկրաինայի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, հաղորդում է Ելիսեյան պալատը։

 

 

Քաղաքականություն