Մենք դեմ չեն Ուկրաինայի վերաբերյալ հանդիպումներին, բայց հանդիպելուց առաջ պետք է իմանալ՝ ինչ արդյունք կլինի․ Լավրով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Արևմուտքը կներկայացնի Ուկրաինայի վերաբերյալ գագաթնաժողովների հնարավոր արդյունքների իր տեսլականը: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և արտերկրի հայրենակիցների գործերի նախարար Ֆեյսալ Միկդադի հետ բանակցությունների արդյունքները:

Նա հավելել է, որ Ռուսաստանը դեմ չէ տարբեր ձևաչափերով Ուկրաինայի վերաբերյալ հանդիպումներին, բայց հանդիպելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ արդյունք կլինի»

«Նախագահ Մակրոնը նախագահ Պուտինի հետ երեկվա երկու զրույցներում իսկապես արտահայտվել է այդ թեմաներով։ Բայց նախագահ Պուտինը շատ հստակ բացատրել է և մի քանի անգամ է բացատրել, որ մենք դեմ չենք գագաթնաժողովներին, դեմ չենք հանդիպումներին, բայց հանդիպելուց առաջ, հատկապես` այսքան լարված մթնոլորտում, կարևոր է հասկանալ, թե ինչով են վերջանալու այդ գագաթնաժողովները, այդ հանդիպումները, թե ինչպիսին է լինելու արդյունքը»,–ասել է Լավրովը։

 

Քաղաքականություն