
Կառավարությունը ծրագրում է դպրոցական ծրագրում «հնարավորության դեպքում» ներառել երրորդ օտար լեզուն

Կառավարությունը ծրագրում է հանրապետության դպրոցական ծրագրում «հնարավորության դեպքում» ներառել երրորդ օտար լեզուն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Ներկայումս Հայաստանի բոլոր միջնակարգ ուսումնական հաստատություններում 2-րդ դասարանից անցնում են ռուսերենը, ինչպես նաև որևէ այլ օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն): Այժմ դպրոցները կկարողանան ընտրել նաև երրորդ օտար լեզուն՝ այն հնարավորությունների առկայության դեպքում, որոնք պետությունը կփորձի ապահովել, նշել է գերատեսչության փոխնախարարը: Հատուկ ուշադրություն է դարձվելու տարածաշրջանի երկրների լեզուներին, հավելել է Անդրեասյանը։ «Աշակերտնեևին պետք է պատրաստել հարևան երկրների մասին գիտելիքների հիման վրա, ովքեր կգիտակցեն և կպաշտպանենիրենց երկրի շահերը։ Օրինակ, Իրանի մասին մեր դասագրքերում ներկայացված են միայն պատմական տեղեկություններ, բայց ոչինչ չկա ժամանակակից Իրանի մասին, այն մասին, թե այնտեղ ինչ մշակույթ է, ինչ հասարակություն և արժեքներ», – ասել է նա։ Դա վերաբերում է նաև վրացերենին, ինչպես նաև թուրքերենին և ադրբեջաներենին։ Չիմանալով հարևան երկրների լեզվական մշակույթը՝ Հայաստանի մատաղ սերնդի համար ավելի դժվար կլինի պաշտպանել սեփական պետության շահերը, նշել է Անդրեասյանը։