
Դոնբասից առաջին փախստականները Մոսկվայի մարզ կժամանեն վաղը․ որքան է նրանց թիվը

Մոսկվայի մարզը վաղը Նարո-Ֆոմինսկում կդիմավորի Դոնբասի առաջին 1,5 հազար տարհանված բնակիչներին, հայտարարել է նահանգապետ Անդրեյ Վորոբյովը՝ շրջանների ղեկավարների և տարածաշրջանային նախարարների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ։
«Վաղը մեզ հետ կժամանեն առաջին 1500 երեխաները՝ մայրերն ու տատիկները, հիմնականում դրանք կանայք են, որոնց մենք կհանդիպենք Նարո-Ֆոմինսկում»,- ասաց Վորոբյովը։
Նահանգապետը նաև հանձնարարել է հինգ շրջանների ղեկավարներին տարհանված բնակիչներին անձամբ հանդիպել Նարո-Ֆոմինսկում։
«Դուք շատ լավ հասկանում եք, թե ինչ անհանգիստ վիճակում են մարդիկ։ Եվ այստեղ մենք կարիք ունենք մեր հոգածության, ուշադրության և ամենակարևորը՝ զրույցի և կացարանի։ Խոսեք եկածների հետ, բացատրեք, թե որտեղ եք տեղավորում երեխաներին և կանանց, ինչպես նաև ինչ պայմաններ ենք ապահովելու»,- հավելել է Վորոբյովը։
Նահանգապետը հանձնարարել է նաև աշխատանքի տեղավորել Դոնբասի բնակիչներին, ովքեր ցանկանում են աշխատել Մոսկվայի մարզում։