2 ադրբեջանցի պատգամավոր կժամանի Հայաստան
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին Երևան կժամանեն ադրբեջանցի պատգամավորներ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Միլի Մեջլիսի հասարակայնության հետ կապերի և մամուլի բաժինը։
Փետրվարի 22-ին Երևանում տեղի կունենան «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կոմիտեի նիստերը:
Նշենք, որ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել պատվիրակություն ուղարկել Երևան, սակայն ինքը չի կարող միանշանակ պնդել, որ այցը կկայանա:
Նմանատիպ հոդվածներ
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Պուտինն ու Ալիևը վաղը հռչակագիր կստորագրեն,
Պուտինն ու Ալիևը վաղը հռչակագիր կստորագրեն, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակար...
Լուկաշենկոն հայտարարել է պատերազմի գնալու պատրաստակամության մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դատախազության աշխատակիցների պարգեւատրման արարողության ժամանակ հայտարարել է, որ պ...