Ռոստովի մարզում արտակարգ դրություն է սահմանվել
Դոնբասի փախստականների պատճառով Ռոստովի մարզի բոլոր մունիցիպալ միավորումների տարածքներում փետրվարի 19-ին ժամը 10.00–ից արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Համապատասխան կարգադրությունն այսօր ստորագրել է առաջին փոխմարզպետ Իգոր Գուսկովը։
«Արտակարգ դրություն սահմանել կառավարման մարմինների և Ռոստովի մարզի արտակարգ իրավիճակների կանխարգելման և ոչնչացման միասնական պետական համակարգի տարածքային ենթահամակարգի ուժերի համար», – ասվում է փաստաթղթում։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Ռոստովի մարզպետ Վասիլի Գոլուբևը ԱԻՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է մարզում արտակարգ դրություն սահմանելու նպատակահարմարության մասին։ Չուպրիյանը նշել է, որ որոշումը ճիշտ է։
Նշվում է նաև, որ մարզի կառավարությունը աշխատանքային շուրջօրյա ռեժիմի է անցել։
ԼԺՀ–ի և ԴԺՀ–ի իշխանությունները փետրվարի 18-ին հայտարարել են, որ խաղաղ բնակչությանը տարհանում են Ռուսաստան։ Ռոստովի մարզի հանգստյան բազաներում, հանգստավայրերում և առողջարաններում ժամանակավոր տեղավորման կետեր են ստեղծել, որտեղ կբնակեցնեն փախստականներին։
Փախստականներին ընդունելու հարցում օգնելու համար Ռոստովի մարզ են մեկնել ԱԻՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանն ու Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։
Նմանատիպ հոդվածներ
«Ինչի՞ն եք սպասում․ մեզ պետք չեն լինի ձեր պատժամիջոցները, երբ կսկսվի ռմբակոծությունը»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն. «Ինձ ասում են՝ մեն...
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործ...
«Մենք կարծում ենք, որ նրանք ծրագրում են հարձակվել մայրաքաղաք Կիևի վրա, որտեղ ապրում է 2․8 մլն անմեղ մարդ» Բայդեն
ԱՄՆ-ը հիմք ունի մտածելու, որ Ռուսաստանն առաջինա օրերին կփորձի հարձակվել Ուկրաինայի վրա։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ղ...
«Արցախն այսօր՝ չնայած վիրավոր, սակայն կանգուն է»․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակացությամբ ուղերձ է հղել, որում ասվում է․ «34 տարի առա...