Կայացել է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը

Փետրվարի 19-ին Շիրակի պետական համալսարանում կայացել է ռեկտորի թափուր պաշտոնի տեղակալման մրցույթը։ Ռեկտորի պաշտոնի միակ թեկնածուն գրեթե 3 տարի համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն էր: 

Ռեկտորի ընտրության համար այսօր գումարված նիստին հոգաբարձուների խորհրդի 20 անդամից ներկա էր 19-ը։ 

Երվանդ Սերոբյանն ընդունված կարգի համաձայն ներկայացրեց ՇՊՀ-ի զարգացման իր հայեցակարգը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին։ 

Այնուհետ կազմվեց հաշվիչ հանձնաժողով և կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Քվերակության արդյունքում Երվանդ Սերոբյանին հոգաբարձուների խորհրդի 19 անդամներից  կողմ քվեարկեց 12-ը, դեմ՝ 7-ը: 

Հոգաբարձուների խորհուրդը կայացած քվեարկության արդյունքում Երվանդ Սերոբյանին ՇՊՀ-ի ռեկտոր ընտրելու մասին որոշում կայացրեց: 

Նշենք, որ մինչ այս մի քանի անգամ ևս անցկացվել էին մրցույթներ, որոնք ավարտվել էին առանց ռեկտորի ընտրության: 

 

Քաղաքականություն