
Հայաստանի հարավի ապագա ճանապարհները․ ինչպիսի՞ն կարող են լինել դրանք․ Sputnik

Հայաստանի իշխանությունները պնդում են, որ կառուցվող ճանապարհները կապի ապաշրջափակման համատեքստում կարևոր օղակ են դառնալու։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել, թե ինչպիսին կարող են լինել տրանսպորտային ապագա ճանապարհները։
Տարածաշրջանային հաղորդակցության բացումը «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածների կառուցման հետ մեկտեղ կարող է լիովին փոխել Հայաստանի հարավային դարպասները։
Այսպիսով՝ անկախ Հայաստանի պատմության մեջ խոշորագույն տրանսպորտային նախագծերից մեկի՝ Սիսիան-Քաջարան ավտոճանապարհի կառուցման շնորհիվ հնարավոր կլինի զգալիորեն կրճատել դեպի իրանական սահման ճանապարհը։
Իսկ Սիսիան-Քաջարան ավտոճանապարհը կապող օղակ է դառնալու արևմուտքի և արևելքի միջև, այսինքն՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան ցամաքային ճանապարհ է լինելու։